Լրահոս

21.04.2009 10:28


Իրանի նախագահի ելույթը սկանդալի պատճառ դարձավ

Ժնևում, ՄԱԿ-ի հովհանու ներքո, անցկացվող ընդդեմ  ռասիսզմի համաժողովում,  Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ՄԱԿ-ի ամբիոնից  քննադատության տարափ է ուղղել Իսրայելի հասցեին։ Իր խոսքում Իրանի ղեկավարը իսրայելական ռեժիմն անվանել է «ռասիստական»։ Ի նշան բողոքի՝ դահլիճից դուրս են եկել արևմտյան երկրների ներկայացուցիչները։ Միջազգային բոլոր լրատվամիջոցները նշում են, որ Ահմադինջադի ելույթը դարձել է քաղաքական սկանդալի պատճառ։ Մասնավորապես, Իրանի նախագահն ասել է, որ Իսրայելը փորձում է «ստեղծել ռասիստական կառավարություն օկուպացված Պաղեստինում»։ Ահմադինեջադի այն խոսքերից հետո, թե Իսրայելը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «հրեաների տառապանքների պատրվակով»,  տասնյակ եվրապատգամավորներ լքել են դահլիճը, իսկ Իրանի նախագահի ուղղությամբ, «ռասիստ» վանկարկումներով,  նետվել են տարբեր առարկաներ։ Ահմադինջադին սուր քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, Վատիկանի ներկայացուցիչները, Սպիտակ Տունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը