Քաղաքական

25.11.2021 14:54


Իսկ դուք «Անասնաֆերման» կարդացե՞լ եք․ Փաշինյանին հիշեցնենք պադավատապետության մասին իր ելույթը (տեսանյութ)

Իսկ դուք «Անասնաֆերման» կարդացե՞լ եք․ Փաշինյանին հիշեցնենք պադավատապետության մասին իր ելույթը (տեսանյութ)

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել ՀՀ Ազգային ժողովին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար հրատապ գնման ընթացակարգով ձեռք բերել 92 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենա։ Մինչ վարչապետ դառնալը, Նիկոլ Փաշինյանը ելույթներում ասում էր, որ ալերգիա ունի ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ, քարը քարի վրա չէր թողնում՝ իշխանությանը քննադատելով ծառայողական ավտոմեքենաների համար։ Այժմ, սակայն, նա անում է նույն բանը, ինչի համար քննադատում էր։

Տեսանյութում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթն է ԱԺ ամբիոնից 2015թ․ նոյեմբերի 17-ին։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը