Ինչու են Սուքիասյանների խնամուն բերման ենթարկել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցները գրեցին, որ Երևանում կանխվել է օրենքով գողերի «ռազբորկա», հայտաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել քրեածին տարրեր, այդ թվում՝ օրենքով գող Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Մոսկվայից վերջերս Հայաստան ժամանած «Մասկովսկի Արամչոն»՝ Արամ Խռատյանը, և այլք։ Նրանց բերման են ենթարկել Էրեբունու ռեստորաններից մեկում ճաշելիս։
Նշենք, որ Արամչոն ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդ Սուքիասյանի խնամին է և Սուքիասյանների հետ խնամիական կապի շնորհիվ է Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստացել․ երկար տարիներ նրա մուտքը Հայաստան արգելված է եղել։ Նա ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, նստել է ԱՄՆ բանտում։
Ըստ մամուլի տեղեկությունների, մաքսանենգ ճանապարհով 40 տոննա ծխախոտ ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչն է։ Շրջանառվող լուրերի համաձայն, խնամիների հարաբերությունները վերջերս լարվել են, և նրան բերման ենթարկելը ևս պատահական չէ, դա ուղղորդված է հենց խնամիների կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։