Քաղաքական

08.11.2021 19:08


Շուշիի մոտակայքում հակառակորդի կրակոցներից վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության․ նոր մանրամասներ

Շուշիի մոտակայքում հակառակորդի կրակոցներից վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության․ նոր մանրամասներ

Այսօր մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:

Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման:

Բժիշկները 2 հիվանդի վիճակը գնահատում են միջին ծանրության։

Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր։

Այս խորագրի վերջին նյութերը