Լրահոս

24.10.2021 11:11


40 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2354 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

40 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2354 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 295 368-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 6013 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1258 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 40 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7271-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1026 է, ընդհանուր առողջացածներինը՝ 260 731, փաստացի բուժվողներինը՝ 27 366 (մեկ օրում ավելացել է 1288-ով): Մեկ օրում արվել է 16 915 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 992 595 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը