Քաղաքական

15.09.2021 15:15


Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհահատվածում ձերբակալել են իրանցի վարորդների

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհահատվածում ձերբակալել են իրանցի վարորդների

Մեր ունեցած տեղեկություններով, Գորիս-Կապան ճանապարհահատվածի Որոտանի կետում, որտեղ ադրբեջանցիները զինվորականներ և մաքսակետ են տեղակայել, ձերբակալվել են իրանցի երկու վարորդներ:

Նրանք Իրանից դեպի Արցախ բիտում էին տեղափոխել և հետդարձի ճանապարհին ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից: Վարորդներին տարել են անհայտ ուղղությամբ:

Մենք հավելյալ տեղեկություններ ենք ճշտում դեպքի հետ կապված և նորության դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք:

Հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի մեկնաբանությունները ստանալ դեռևս չի հաջողվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը