Քաղաքական

08.09.2021 20:23


Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է նրա կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է նրա կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի առողջության վատթարացման վերաբերյալ։

«Այսօր տեղեկացանք, որ մեր գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց: «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն:

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: Կրկին պնդում ենք, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի»:

Այս խորագրի վերջին նյութերը