Քաղաքական

04.09.2021 08:08


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են կալանավորված գործընկերներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են կալանավորված գործընկերներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին

«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր հանդիպել են «Հայաստան» խմբակցության՝ ապօրինի կալանավորված մյուս երկու գործընկեր պատգամավորներին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին, արձանագրել, որ այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջև դրված որևէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել էին նաև «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։

Դաշինքի հաղորդագրությունում նշվում է, որ դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։ «Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը