Քաղաքական

01.09.2021 11:14


Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում․ «Հրապարակ»

Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում․ «Հրապարակ»

«Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաև բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել: Դեռևս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում և լուսավորում է քաղաքը:

Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երևում է անգամ Ստեփանակերտից: Իսկ ճանապարհին ռուսական և ադրբեջանական սահմանապահ զորքերն են: Ռուսները ստուգում են Արցախ այցելողների անձնագրերը, որոնք Ստեփանակերտ են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը