Քաղաքական

30.08.2021 16:04


ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ է քվոտայով ընտրվել ընդդիմության ներկայացուցիչը

ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ է քվոտայով ընտրվել ընդդիմության ներկայացուցիչը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը։ Այս մասին հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողով նախագահ, ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

Նրա թեկնածությունը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր Ելենա Կիրակոսյանը։ Թեկնածուն հանձնաժողովի անդամներին և նախագահին ներկայացրեց հետագա աշխատանքի հետ կապված իր տեսլականը։ Կարճատև քննարկումից հետո հանձնաժողովը հավանություն տվեց Ավետիսյանի թեկնածությանը։

Այս խորագրի վերջին նյութերը