Քաղաքական

30.08.2021 15:08


Մեր մաշկի վրա ենք համոզվում, որ մամուլը երբեք այսքան անազատ չի եղել․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Մեր մաշկի վրա ենք համոզվում, որ մամուլը երբեք այսքան անազատ չի եղել․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Այն, ինչ հիմա անում են իշխանությունները, պարզապես ապշեցնում է։ Նրանք անում են նախկինում իրենց հայտարարածի ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մամուլն ազատ է ավելի, քան երբևէ, բայց հիմա ինքներս մեր մաշկի վրա ենք համոզվում, որ մամուլը երբեք այսքան անազատ չի եղել, ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանառնաժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ քննարկմանն ասաց նախկին լրագրող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Իշխանությա այսպիսի գործողությունները ունեն մի քանի պատճառ, որից գլխավորը տարրական վախն է։ Նրանք ունեն վախեր։ Ինչպես ասում են՝ գող՝ սիրտը դող։ Նրանք հանձնել են հայրենիքը, հանցագործություն են թույլ տվել, շարունակում են հանձնել հայրենիքը։ Իրենց գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա թշնամին կամաց-կամաց առաջ է գալիս, և այս իշխանությունների որակած «կիրթ» և «կառուցողական» Ալիևին որևէ հակադարձում չի լինում։ Հակառակը, ասում են՝ դրական ազդակներ ենք տեսել, կգնահատենք այդ ազդակները և համապատասխան եզրակացություններ կանենք։ Նրանք հանցագործություն են թույլ տվել և չեն ցանկանում պատասխանել տհաճ հարցերի»,-ասաց Մանուկյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը