Քաղաքական

26.08.2021 09:31


Գորիս-Կապան ճանապարհը շարունակում է փակ մնալ

Գորիս-Կապան ճանապարհը շարունակում է փակ մնալ

Մեր տեղեկություններով, այս պահին էլ Գորիս-Կապան ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Գիշերը ռուս խաղապահներին հաջողվել է հանել շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները, սակայն ճանապարհը երկու կողմից շարունակվում է փակ մնալ։

Այս պահին ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունները դեռ շարունակվում են։

Ավելին, ըստ մեր տեղեկությունների, ադրբեջանցիները փակել են նաև Գորիս տանող երկրորդ ճանապարհը Քարահունջի կողմից՝ կտրելով Որոտանը և Շուռնուխը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը