Մեկնաբանություն

23.06.2011 16:33


Երկխոսիս գլուխների ճակատագիրը

Երկխոսիս գլուխների ճակատագիրը

Բոլորին է հայտնի, որ լաչառությունը պոռնիկներին հատուկ «խասիաթ» է։ Նրանք սիրում են «երկխոսել», իսկ հետո՝ լաչառանալ։

Հայտնի է նաև, որ է՛լ ավելի լաչառ են լինում այն պոռնիկները, ովքեր հանրությանն  իրենց մատուցած են լինում որպես կույս օրիորդներ։ Բացահայտվելուց հետո՝ այդ «կույսերի» լաչառության թիրախը երրորդ կողմն է դառնում։ Դա արդեն հոգեբանական երևույթ է. իրեն կույսի տեղ դրած, բայց բացահայտված պոռնիկը պարզապես հիստերիկայի մեջ է ընկնում, երբ կողքից հասկացնում են, որ նախկին «կույսի» պոռնիկ էությունը տեսանելի է դարձել։

Պոռնիկներ են սը՛ր՝ նման դեպքերի համար կասեն անգլիացիները։ Բոզին բոզություն ա հասնում՝ «քյասար» կասեն մեր հայերը։

Նույնն է վիճակը նաև քաղաքական պոռնիկների մոտ՝ լինեն նրանք բացահայտված դհոլի կամ հիմնադիր–երկխոսագլխի տեսքով։ Սրանք էլ, իրենց փողոցային «կույս» գործընկերների պես, սիրում են բարձր աղմկել ու լաչառություն անել, երբ իրենց «շինարարությամբ» զբաղվողն ի լուր աշխարհի հայտարարում է, որ երկխոսիս գլուխների հետ դեռ ամիսներ առաջ է «շինարարական» գործարք կնքել ու «երկխոսացրել» մինչև վարդապետի խազը։

Բացահայտվելուց հետո մեր երկխոսիս գլուխները հիմա իրար են խառնվել։ Կծոտում են բոլոր նրանց, ովքեր խոսում են երկխոսագլուխների օգտագործված լինելու և դեն շպրտվելու մասին։

Այսպես. հիմնադիր երկխոսիս գլուխ Լևոնիկը, պահպանելով բացահայտված քաղաքական պոռնիկներին ներհատուկ վարքագծային կանոնը, հիմա ոռնոցներ է հանում իր մարմնի հնարավոր  բոլոր անցքերից։ Ասեմ, որ արդյունքում՝ սադիստական մեթոդներով «շինարարական» միջամտության ենթարկվածի տնքոցներ են գալիս։ Այդ տնքոցներով Լևոնիկը փորձում է լաչառանալ իր երկխոսիս գլխությունն արձանագրողների  վրա։ Նրա հանած ոռնոցներից, սակայն, ընդամենը կողքիններն են գլուխները բռնում և հոտից քթերը փակում, բայց հնար չկա. Լևոնիկը ոռնում է մինչև վերջ ճիշտ այնպես, ինչպես Սերժի հետ կիսաբաց «երկխոսության» եզրափակիչ ակտի պահին։

Պետք է արձանագրել, որ երկխոսիս գլուխներն իրենց ոռնոցի դիմաց վատ չեն վաստակում ու ահագին էլ «պատիվ» ունեն։ Սրանց, ի տարբերություն շարքային պոռնիկների, ոչ թե փողոցում են կանգնեցնում, այլ մի ամբողջ հրապարակ են տալիս, որպեսզի այնտեղից երկխոսիս գլուխները քաղաքական ստրիպտիզ ցույց տան ու կպցնեն «շինարարական» նոր պայմանագրեր։ Ու ասեմ ձեզ, որ ահագին էլ կպցնում են էդ երկխոսիս գլուխները, որովհետև տեսակը տեսակին հեշտ է գտնում։

Երկխոսիս գլուխները նաև «էլիտար» են։ Սրանց «զակազ» են տալիս Լևոնիս գլուխ Николь ի «ազատ, բայց սերժատու» թերթիկում ուրիշի անվան տակ հոդված–մոդված գրել։ Եվ այդպես էլ պետք է լիներ. ամեն մի երկխոսիս գլուխ իր պարտավորություններն ունի։ Բա հո իզու՞ր չէին Николь –ին ազատում, կարմիր «գալիստուկը» վզիցը կախ տալիս  ու բերում հրապարակ։ Նա պետք է «ատռաբոտածյ» անի իր գլխությունը։

Փաստորեն, Սերժենք դիվերսիֆիկացված են աշխատում։ Արտաշին «երկխոսացնում» են Ռեգնումի «տռասի» վրա ու միջազգային մակարդակով դհոլի ձայնը գցում գլուխները, իսկ Լևոնիկին առայժմ ուղարկում են Николь –ի մոտ թուղթ մրոտելու և «երկխոսության» կիսաբաց դռնից ծիկրակելու։

Ասեմ ձեզ, որ բավական սինխրոն են աշխատում այս երկխոսիս գլուխները՝ Արտաշից մինչև Լևոնիկ ու Լևոնիկիս գլխիկ։ Դե էն երկխոսիս գլուխները չեն, որ սինխրոն չաշխատեն։

Եվ ուրեմն՝ պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վե՛րջ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը