Քաղաքական

10.08.2021 09:23


Սուրեն Պապիկյանն իրեն վարչապետի կարգավիճակ է տվել. բոլոր կարևոր հարցերը նա է որոշում. «Ժողովուրդ»

Սուրեն Պապիկյանն իրեն վարչապետի կարգավիճակ է տվել. բոլոր կարևոր հարցերը նա է որոշում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում ևս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանը ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկացնելու համար:

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանը իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի ասել, բոլոր հարցերը զեկուցվում են հենց Պապիկյանին: Կադրային հարցերը ևս Պապիկյանի հսկողության տակ են, վերջինս անձամբ է որոշում՝ ով պետք է մնա իրենց թիմում աշխատելու, ով պատերազմից հետո իրենց հետ չէ ու պետք է հեռանա կառավարության տարբեր գերատեսչություններից:

Պարզվում է՝ Պապիկյանը, հեռանալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որոշել է, որ իր հետ պետք է տանի ասֆալտի փռման մենաշնորհը, ու ամենախոշոր գումարները աշխատելու մեխանիզմը ևս Պապիկյանի ձեռքերում է:

Վերջինս անձամբ է վերահսկում ճանապարաշինության հետ կապված բոլոր աշխատանքները, գնումների գործընթացը, մի խոսքով, բոլոր ֆինանսական լծակները նրա ձեռքում են: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը անակնկալի է եկել, երբ տեղեկացել է, որ իր ղեկավարած գերատեսչության ամենամեծ հատվածը Պապիկյանն իր հսկողության տակ է տարել ու իրեն որևէ բան չի մնում, քան մարզպետների հետ աշխատանքը: Ասել է թե՝ Սանոսյանը կղեկավարի «տակը մնացած» լծակները:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը