Քաղաքական

09.08.2021 15:16


Ռազմագերիների հարազատները վարչապետի խոսնակի հետ հանդիպումից հետո էլ շարունակում են մնալ Կառավարության դիմաց

Ռազմագերիների հարազատները վարչապետի խոսնակի հետ հանդիպումից հետո էլ շարունակում են մնալ Կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց, Բաքվում պահվող ռազմագերիների հարազատներից մի քանիսը, քիչ առաջ դուրս եկան Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ ունեցած հանդիպումից։

«Կոնկրետ ոչ մի բանից չեն խոսել, ծնողներն իրենց պահանջն են ներկայացրել, որ ռազմագերիների հարազատները պետք է հանդիպեն Կառավարության ներկայացուցչի հետ և իրենց պահանջները ներկայացնեն ռազմագերիների շտապ վերադարձի հետ կապված»,-ասաց ռազմագերիներից մեկի հարազատը՝ Տիգրանը։

Այս պահին ռազմագերիների հարազատները շարունակում են մնալ Կառավարության շենքի մոտ՝ սպասելով պատասխանի։

«Մենք սպասելու ենք, մեր տունը սա է, մենք տուն չունենք, որ գնանք։ Մինչև չհանդիպենք՝ չենք գնալու»,-ասաց նա։

Նշենք, որ ռազմագերիների հարազատները մի քանի ժամ է՝ հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով իրավասու այնպիսի մարդու հետ, որը, կարող է իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տալ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերի շուրջ։ Կառավարությունից նախ ասել էին, որ երկու հոգու կընդունեն, սակայն գերիների հարազատները հրաժարվել էին այդ տարբերակով հանդիպել։ Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսը հանդիպեցին վարչապետի խոսնակի հետ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը