Քաղաքական

27.07.2021 08:44


Սրանց «կադրային բազան» TikTok-ն է․ համացանցում քննարկում են նորանշանակ փոխնախարարի զվարճալի տեսանյութերը (տեսանյութ)

Սրանց «կադրային բազան» TikTok-ն է․ համացանցում քննարկում են նորանշանակ փոխնախարարի զվարճալի տեսանյութերը (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարար Գայանե Գաբրիելյանը քննարկումների առիթ է տվել։ Պարզվում է՝ նա տիկտոկեր է, ինչը չի վրիպել քաղաքացիների ուշադրությունից։ Սոցցանցերում ակտիվ քննարկում են նորանշանակ փոխնախարարի զվարճալի տեսանյութերը, որոնք նա հրապարակել է TikTok հարթակում` մինչ փոխնախարարի պաշտոնում նշանակվելը։

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը Գայանե Գաբրիելյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «Ծանոթացեք․ բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գայանե Գաբրիելյան, փաստորեն սրանց «կադրային բազան» TikTok-ն է»։

Նշենք, որ Գայանե Գաբրիելյանը Շրջակա միջավարի փոխնախարարի պաշտոնում նշանակվել է հուլիսի 23-ին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը