Կարծիք

15.07.2021 09:09


Հայ «առաջադեմ» հասարակություն, տարիներով քարոզում էիք, որ Արցախը Հայաստան չէ. զայրացա՞ծ եք Ալիևի հայտարարության վրա

Հայ «առաջադեմ» հասարակություն, տարիներով քարոզում էիք, որ Արցախը Հայաստան չէ. զայրացա՞ծ եք Ալիևի հայտարարության վրա

ԵՂԵՔ ԱՆԿԵՂԾ, Ա՛Յ ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐ

Հայ «առաջադեմ» հասարակությունը զայրացած է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարության վրա։ Իսկապե՞ս զարմացած և զայրացա՞ծ եք։ Ո՛չ, դուք ձևեր եք թափում, դուք հայրենիք չունեք։ Դուք տարիներով քարոզչություն էիք տանում, որ Արցախը Հայաստան չէ, որ այն ձեզ խանգարում է «լավ ապրելու» և ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու համար։

Դուք ծափահարություններով ընդունեցիք Արցախի անկումը, հիացաք այն հանձնողի խոսքերով՝ «Շուշին դժգույն քաղաք էր», «Շուշին ադրբեջանական քաղաք է»։ Դուք չըմբոստացաք նաև, երբ ձեր իսկ օժանդակությամբ Արցախը թշնամուն նվիրած անձը հայտարարեց, որ Հայաստանը վերահսկում է բուն ադրբեջանական տարածքներ։ Հայաստանի Հանրապետության տարածքներ ներխուժած թշնամուն դուք ընդունեցիք՝ հայտարարելով, որ նրանք եկել են իրենց տները։

Դուք շարունակում եք աջակցել Սյունիքի հանձմանը նույնպես։ Ադրբեջանի նախագահը իրականացնում է թուրք-ադրբեջանական երազանք-նպատակը, և ունենալով ձեզ նման դաշնակիցներ՝ հավատացա՛ծ եղեք, որ այն կիրականացվի։

Այնպես որ, այ ողորմելինե՛ր, ձևեր մի թափեք, այլ եղեք անկեղծ։ Եղեք անկեղծ և բարբաջեք, որ Ալիևը ճիշտ է ասում, Հայաստան չի եղել, այն պատմական Ադրբեջան է։ Թե՞ սպասում եք, որ այդ մասին առաջինը հայտարարի ձեր կումիրը, որից հետո դուք այն կհաստատեք ծափահարություններով։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը