Տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ
2010թ. մայիսին պետք է ավարտվի Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առաջին հերթի 4.2 կմ հատվածների երեսապատման և 6 մայր ջրանցքների շուրջ 260 կառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Ոռոգման շրջանի ընթացքում կշարունակվեն վերականգնման աշխատանքները շուրջ 80 վթարային կամուրջների և հեղեղատարների վրա։
Ըստ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն ԱրաՀովսեփյանի՝ մինչև ընթացիկ ոռոգման շրջանի սկիզբը, փորձնական տեխնոլոգիաների կիրառմամբ կերեսապատվեն շուրջ 200 մ մայր ջրանցքների հատվածներ, կավարտվի Արտաշատի մայր ջրանցքի վրա փորձնական եղանակով կառուցվող ջրի կարգավորման կառուցվածքը։ Նմանատիպ կառուցվածքներ կկառուցվեն նաև Արմավիրի, Ստորին-Հրազդանի և Թալինի մայր ջրանցքներում։
2009թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունիսը կիրականացվեն ջրանցքների մինչև 33 կմ հատվածների երեսապատման աշխատանքները, կվերականգնվեն Արմավիրի և Թալինի ավազաորսիչ կառուցվածքները։
Իսկ ինքնահոս 7 ոռոգման համակարգերի (Մեղրու, Այգեզարդի, Հալավարի, Սպիտակի, Շենիկի, ՄանթաշիևՎարդենիսի) կառուցման, 17 պոմպակայանների վերականգնման նախագծերի մշակման աշխատանքները սկսվել են 2007թ. դեկտեմբերին և նախատեսվում է, որ կհաստատվեն այս տարվա ապրիլի վերջին։ Այս տարվա մարտ ամսից արդեն իսկ սկսվել են Արարատյանհարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման նախագծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել նոյեմբերին։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2010թ. փետրվարին և կավարտվեն 2011թ. հունիսին։
«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը կառավարման խորհրդին ներկայացրել է նաև նշված նախագծերի իրականացման աշխատանքներում առկա խնդիրներն ու ռիսկերը։
Տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ
2010թ. մայիսին պետք է ավարտվի Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առաջին հերթի 4.2 կմ հատվածների երեսապատման և 6 մայր ջրանցքների շուրջ 260 կառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Ոռոգման շրջանի ընթացքում կշարունակվեն վերականգնման աշխատանքները շուրջ 80 վթարային կամուրջների և հեղեղատարների վրա։
Ըստ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի՝ մինչև ընթացիկ ոռոգման շրջանի սկիզբը, փորձնական տեխնոլոգիաների կիրառմամբ կերեսապատվեն շուրջ 200 մ մայր ջրանցքների հատվածներ, կավարտվի Արտաշատի մայր ջրանցքի վրա փորձնական եղանակով կառուցվող ջրի կարգավորման կառուցվածքը։ Նմանատիպ կառուցվածքներ կկառուցվեն նաև Արմավիրի, Ստորին-Հրազդանի և Թալինի մայր ջրանցքներում։
2009թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունիսը կիրականացվեն ջրանցքների մինչև 33 կմ հատվածների երեսապատման աշխատանքները, կվերականգնվեն Արմավիրի և Թալինի ավազաորսիչ կառուցվածքները։
Իսկ ինքնահոս 7 ոռոգման համակարգերի (Մեղրու, Այգեզարդի, Հալավարի, Սպիտակի, Շենիկի, Մանթաշի և Վարդենիսի) կառուցման, 17 պոմպակայանների վերականգնման նախագծերի մշակման աշխատանքները սկսվել են 2007թ. դեկտեմբերին և նախատեսվում է, որ կհաստատվեն այս տարվա ապրիլի վերջին։ Այս տարվա մարտ ամսից արդեն իսկ սկսվել են Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման նախագծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել նոյեմբերին։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2010թ. փետրվարին և կավարտվեն 2011թ. հունիսին։
«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը կառավարման խորհրդին ներկայացրել է նաև նշված նախագծերի իրականացման աշխատանքներում առկա խնդիրներն ու ռիսկերը։