Քաղաքական

14.07.2021 11:33


Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար

Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար

Երեկ 168.am-ը գրել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել Սյունիքի Սիսիան համայնքի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությունը:

Ավելի ուշ մեր տեղեկությունը հաստատվեց։

Այսօր մեր տեղեկություններով` դատախազությունն արդեն իսկ նույնանման դիմում է ԿԸՀ մուտքագրել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի առնչությամբ։

Ըստ էության արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն անցավ հաշվեհարդարի իր խոստման կատարմանը։

Հիշեցնենք, որ արդեն իսկ քրեական հետապնդում է սկսված ու ազատազրկված են Սյունիքի 4 համայնքապետերը` Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Սիսիանի քաղաքապետի նկատմամբ երեկ արդեն սկսվեց գործընթաց, իսկ այսօր հերթը փաստորեն Գորիսի համայնքապետինն է։

Նկատենք, որ Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանին, ըստ մամուլում տեղ գտած տեղեկություններ ի, առաջարկվել էր իր ազատության դիմաց ցուցմունք տալ Առուշ Առուշանյանի վերաբերյալ, և հենց նույն օրը վերջինս մայրաքաղաքի սրճարաններից մեկից բերման էր ենթարկվել Հատուկ քննչական ծառայություն, սակայն ըստ ամենայնի ցանկալի ցուցմունքն այդպես էլ չէր ստացվել, և Լուսինե Ավետյանը կալանավորվեց։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը