Քաղաքական

14.07.2021 08:02


Կրակոցներ Գորիսում՝ նախկին ու ներկա մարզպետների որդիների մասնակցությամբ. վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի աներձագը, որի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվում է գործող մարզպետի որդին

Կրակոցներ Գորիսում՝ նախկին ու ներկա մարզպետների որդիների մասնակցությամբ. վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի աներձագը, որի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվում է գործող մարզպետի որդին

Ժամեր առաջ Գորիսում կրակոցներ են հնչել, ինչի վերաբերյալ Tert.am-ին մանրամասներ են հայտնել դարձել։

Ըստ աղբյուրի` կրակոցները հնչել են Գորիս քաղաքի կենտրոնում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների, այդ թվում՝ ավագ որդու և Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների, մասնավորապես որդու՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ։

Ըստ աղբյուրի` կա մեկ վիրավոր՝ Մելիքսեթ Բաղդասարյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներձագն է։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխում են Երևան։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Կապանում է գտնվում, որդու մասնակցությամբ կրակոցներ հնչելու միջադեպի մասին տեղեկություն չունի։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպի առիթը նախկինում ունեցած հարցերն են. կասկածներ կան, որ կրակոց արձակողը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։

Այս խորագրի վերջին նյութերը