Հայաստանում առկա կոալիցիոն կառավարման համակարգը պատված է գաղտնիության ու անորոշության քողով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է պաշտոնյաների նշանակման սկզբունքին։ Բացարձակապես անհասկանալի է, թե ի՞նչ չափանիշներով են նախարար, մարզպետ ու այլ պաշտոնի նշանակվում մարդիկ։ Ու քանի որ ամեն ինչ հանրային աչքից հեռու և ծածուկ է, ինչպես նաև անհասկանալի մեխանիզմով է արվում, ուստի սկսում են տարատեսակ խոսակցություններ շրջանառվել։ Խոսվում է այն մասին, թե ոմանց նշանակում են «քեշ» փողի դիմաց։
Բնականաբար հնարավոր չէ բացահայտել, որ փողով պաշտոնի նշանակելը Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության գործելաոճն է։ Բնականաբար հնարավոր չէ նաև 100%-ով պնդել, թե խոսակցություններն այդ ճիշտ են կամ սուտ, բայց քանի որ նախարարները, մարզպետները, դեսպանները և այլոք շատ դեպքերում նշանակվում են ապաքաղաքական տրամաբանությամբ ու անհասկանալի ձևակերպումներով, ինչպես նաև հաճախ պաշտոններ են ստանում տվյալ ոլորտում կամ երկրում բիզնես հետաքրքրություններ ունեցող մարդիկ, հետևաբար չի կարելի մեղադրել նրանց, ովքեր անկեղծորեն մտածում են, որ պաշտոնները Հայաստանում վաճառվում են, և նշանակողները փոխհատուցում են ստանում կանխիկ գումարի տեսքով։
Նշվում է 200. 000-ից մինչև 1միլիոն դոլար գումարի մասին, որի դիմաց բաժանվում են այս կամ այն պաշտոնները։ Եթե սրան ավելացնենք նաև այն լուրերը համաձայն որոնց ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանական ցուցակներում անցողիկ տեղերում հայտնվելու համար թաղային հեղինակություններից կամ բիզնեսմեններից նույնպես գումարներ են վերցվում (խոսվում է միջինը 500. 000 դոլարի մասին), ապա խայտառակ պատկեր է ստացվում։
Մամուլում արդեն գրվել է այն մասին, որ, օրինակ, ՕԵԿ-ի առաջարկած գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը որոշակի գումարի դիմաց էր պաշտոն ստացել։ Թերևս դա էր պատճառը, որ չնայած վատ աշխատանքին՝ Ալավերդյանը շարունակում էր պաշտոնավարել։ Խոսվում էր այն մասին, թե սպասում են՝ տված փողը հանի, նոր հեռացնեն։
Ուշագրավ է, որ Գ. Ալավերդյանին փոխարինելու եկավ գործարարը, ով գյուղատնտեսության ոլորտում ուղղակի շահեր ունի։ Դե հիմա արի ու մի հավատա այն խոսակցություններին, թե «Արտֆուդի» տնօրեն Սերգո Կարապետյանը ոչ առանց «մաղարիչի» է գործի նշանակվել ու մոռանալու է իր բիզնես շահերը և լծվելու է պետական աշխատանքին։
Դե հիմա արի ու մի հարցրու, թե ԱԽՔ-ին ու ՕԵԿ-ին որտեղի՞ց այդքան փող, որ կուսակցական թանկարժեք գրասենյակներ են բացում։ Դրա համար էլ ասում են, թե ԱԽՔ-ը փող է վերցնում, նախարար նշանակում ու այդ փողերով պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ այդ ամենի «դաբրոն» ստանալու համար «էս գլխից» հայտարարում, թե 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ նման երևույթները, որպես կանոն, ՀՀԿ «ճկուն» ղեկավարի համար անհանդուրժելի ու անընդունելի չեն դառնում։
Նույնատիպ խոսակցություններ են շրջանառվում նաև դեսպանների վերաբերյալ։ Օրինակ վարչապետի եղբայրը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան։ Ինչպես հայտնի է, կաուչուկի արտադրության ոլորտում Տիգրան Սարգսյանը հետաքրքրություններ ունի։ Այդ արտադրությունն, ի դեպ, երջանիկ պատահականությամբ կազմակերպվում է այն երկրում, որտեղ դեսպան է աշխատում «Հայկական աշխարհի» ջատագովի եղբայրը։ Այ քեզ զուգադիպություն ...
Վերջերս Իրաքում ՀՀ դեսպան նշանակվեց «ԲԱՄՕ» շինարարական կազմակերպության հայազգի ներկայացուցիչը, ով, ըստ լուրերի, ռուսական «կանալներով» շինարարական հայտամրցույթ էր շահել Իրաքում, ու կրկին, երջանիկ պատահականությամբ, «ԲԱՄՕ»–ի Մուրադ Մուրադյանը հայտնվում է այն երկրում, որտեղ բիզնես շահեր ունի։ Այսինքն, «ԲԱՄՕ»-ի սեփականատերը ՀՀ դեսպանի կարգավիճակով տեղում հետևելու է իր բիզնեսին։ Դե հիմա արի ու մի հավատա այն խոսակցություններին, որ «ԲԱՄՕ»-ի ներկայացուցչին առանց ոչ մի բանի Սերժ Սարգսյանը, պետական շայերից ելնելով, չէր նշանակի Իրաքում Հայաստանի դեսպան։ Հարգելի՛ ընթերցողներ դուք հավատու՞մ եք, որ տվյալ դեպքում գործ ունենք բացառապես պետական շահի հետ։ Ե՛ս էլ եմ այդ կարծիքին ...
Բազում այլ օրինակներ կարելի է բերել, որից կարող ես կրկին կասկածել, որ «քեշ» փողով պաշտոն է բաշխվել, և սա արդեն կարծրատիպ է դառնում։ Այս կարծրատիպի ամրապնդմանը նպաստում է նաև այն, որ այս իշխանությունների միակ գաղափարախոսությունը, որին նրանք երբեք չեն դավաճանում, փողն է։ Դե, եթե այդ կարծրատիպը հանրության լայն շրջանակների համար հաստատուն համոզմունք է դառնում, ապա պետք չէ զարմանալ, որ պաշտոն ծախելու մասին խոսակցություններն սկսում են օր-օրի ավելի բուռն շրջանառվել։
Այսպիսի խոսակցությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ իշխանությունները լինեն ընտրովի, իսկ կառավարման համակարգը՝ թափանցիկ։
Ինչպե՞ս են պաշտոնյա դառնում Հայաստանում

Կարեն Հակոբջանյան