Քաղաքական

20.06.2021 22:18


Ընտրությանը մասնակցել է 1 մլն 281 հազ․ 174 մարդ կամ ընտրողների 49,4 %-ը, ամենաշատը մասնակցել են Սյունիքում, ամենաքիչը՝ Շիրակում

Ընտրությանը մասնակցել է 1 մլն 281 հազ․ 174 մարդ կամ ընտրողների 49,4 %-ը, ամենաշատը մասնակցել են Սյունիքում, ամենաքիչը՝ Շիրակում

Ժամը 20:00-ի դրությամբ 2020 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 281 174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով քվեարկության մասնակցության մասին վերջնական ցուցանիշները։

Այսպիսով՝ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացուց քվեարկել են 442 846–ը կամ 51,55 %–ը։

Արագածոտնի մարզ – 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 58 737–ը կամ 50%–ը։

Արարատի մարզ – 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 113 625–ը կամ 50,87–ը։

Արմավիրի մարզ – 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 104 880–ը կամ 44,40%–ը։

Գեղարքունիքի մարզ – 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 86 173–ը կամ 45,47%–ը։

Լոռու մարզ – 233 552 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 109 141–ը կամ 46,73 %–ը։

Կոտայքի մարզ – 242 022 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 121 212–ը կամ 50,08 %–ը։

Շիրակի մարզ – 226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 93 551–ը կամ 41,24 %–ը։

Սյունիքի մարզ – 109 726 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 66 252–ը կամ 60,38 %–ը։

Վայոց Ձորի մարզ – 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 26 132–ը կամ 56,05 %–ը։

Տավուշի մարզ – 109 690 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 58 666–ը կամ 53,48 %–ը։

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ մասնակցության այսպիսի ցուցանիշն սպասված էր։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից 48,63 տոկոսը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը