Քաղաքական

20.06.2021 13:45


Զինվորներին ակնհայտ ուղղորդում են, խախտումներ ունենք բազմաթիվ. Գորիսի քաղաքապետ (տեսանյութ)

Զինվորներին ակնհայտ ուղղորդում են, խախտումներ ունենք բազմաթիվ. Գորիսի քաղաքապետ (տեսանյութ)

Գորիսի ընտրատեղամասերում զինվորներին ակնհայտ ուղղորդում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Խախտումներ ունենք բազմաթիվ։ Մեր վստահված անձինք տեղում են, ուժեղ են, երբ որեւէ մեկն ուզում է խախտումներ անել, տեղում արձանագրում են, թույլ չեն տալիս»,- ասաց նա։

Անդրադառնալով շտաբի ղեկավարների նկատմամբ ճնշումներին՝ Առուշանյանն ասաց. «Մեզ չեն կարող ճնշել։ Ոչ մի բան չկա։ Եթե անգամ խուզարկեն էլ, թող գան, խուզարկեն»։

Այս խորագրի վերջին նյութերը