Քաղաքական

16.06.2021 21:04


ԱԺ-ի ստորին օղակներում հավաքել են իրերը. մտերիմներ են փնտրում Քոչարյանի շրջապատում՝ նրա թիմ տեղափոխվելու համար

ԱԺ-ի ստորին օղակներում հավաքել են իրերը. մտերիմներ են փնտրում Քոչարյանի շրջապատում՝ նրա թիմ տեղափոխվելու համար

Ազգային ժողովի ստորին օղակներում ճամպրուկային տրամադրություններ են: Այս մասին հայտնում է NEWSPRESS.am-ի Ազգային ժողովի աղբյուրը:

ԱԺ աշխատակիցները, սակայն, ճամպրուկները կապել են ոչ թե հեռանալու, այլ «Հայաստան» դաշինքի կազմ տեղափոխվելու համար: Շատերն արդեն մտերիմներ են փնտրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում, որպեսզի իրենց աշխատանքը շարունակելու համար «բարեխոսեն»:

Ի դեպ, ոմանք արդեն ներքին շփումներում նույնիսկ բարձրաձայն են ասում, որ Ռոբերտ Քոչարյանին են ընտրելու, քանի որ Փաշինյանը, ով այս քաոտիկ վիճակին է հասցրել երկիրը, այլևս չի կարողանում կառավարել երկիրը և չի կարող մեր ազգը հանել այս կործանարար վիճակից:

Մեր աղբյուրը նաև հայտնում է, որ Ազգային ժողովում ստացված հարցումների արդյունքները ևս հույս չեն ներշնչում: Մայիս ամսի տվյալներով՝ Փաշինյանի վարկանիշը հարցվածների շրջանում տատանվել է 15-20 տոկոսի միջակայքում:

Մեր տեղեկություններով՝ պետական ապարատի մի շարք հատվածներում ևս ընտրելու են Ռոբերտ Քոչարյանին և նրա շրջապատում մտերիմ մարդիկ են փնտրում՝ հետագայում ինչ-ինչ հարցեր լուծել կարողանալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը