Քաղաքական

16.06.2021 08:13


Ոչ մի կապանցի չի մասնակցում, չտեսա՞ք, իրանք կալոնաներով եկան. Կապանի բնակիչը` Փաշինյանի հանրահավաքի մասին (տեսանյութ)

Ոչ մի կապանցի չի մասնակցում, չտեսա՞ք, իրանք կալոնաներով եկան. Կապանի բնակիչը` Փաշինյանի հանրահավաքի մասին (տեսանյութ)

Իմ կարծիքով այսօր հավաքը կապանցիներ հետ չէր, հավաքը Հայաստանի բոլոր շրջաններից են հավաքվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի մի բնակիչ, ով չէր մասնակցում Նիկոլ Փաշինյանի Կապանում հրավիրած հավաքին:

«Միգուցե մի 5-10 տոկոսն էլ կապանցիներ էին, բայց ընդհանուր առմամբ, բոլորը դրսից էին, դրա համար էլ չենք մասնակցում, այսինքն էս հավաքը մեզ չէր վերաբերում էլի, պրոստը նկարելու համար էր»,-ասաց նա:

Մեկ այլ կապանցի էլ ասաց, որ իրենք շոկի մեջ են, քանի որ այսքան դրսից մարդ երբեք չէր մասնակցել Կապանում անցկացված հավաքներին:

Կապանցի մի տարեց կին էլ, հարցին, թե տեսել էին այսպիսի թվով ստիկանների հավաքների ժամանակ, ասաց, որ երբեք նման չէր եղել. «Ինքն իրեն ապահովագրած ա, գիտի թե Սյունեցին իրեն մատով կկպնի, չի կպնի, բայց կասի, որ դավաճան է, ինքը դավաճան է, հայ ազգի ամենատականքն է: Մենք գիտենք, որ Կապանն էլ է արդեն տվել, Մեղրին էլ է տվել արդեն ստորագրել է, իհարկե ստորագրել է, հետո վերջում կպարզվի: Ոչ մի կապանցի չի մասնակցում, չտեսա՞ք, իրանք կալոնաներով եկան»:

Այս խորագրի վերջին նյութերը