Աշխարհ

08.06.2011 15:14


Գագիկ Մելիքյան. «Կազանում որոշակի առաջընթաց կգրանցվի»

Գագիկ Մելիքյան. «Կազանում որոշակի առաջընթաց կգրանցվի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Անջեյ Կասպրչիկի հարցազրույցին՝ նշել է, որ նման լուրջ հայտարարությունը ոչ միայն բխում է հայկական կողմի, այլև միջազգային հանրության շահերից ու միջազգային իրավունքից։ Բանախոսը հատկապես առանձնացրել է Կասպրչիկի հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա ասում է, թե մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկա կարգավիճակից, և դրան պետք է հետևի նաև միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես պետություն։

Նրա կարծիքով բանակցությունները դեռ երկար ժամանակ կշարունակվեն։

–Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ են նույնիսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին պատերազմով պատասխանելու, Ադրբեջանի՝ նման քայլի չդիմելու այսօրվա հիմնական գրավականն է,–ընդգծել է բանախոսը։

Ինչ վերաբերում է հունիսի 25–ին Կազանում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Գ. Մելիքյանը կարծիք է հայտնել, որ դրական որոշակի առաջընթաց կգրանցվի՝ հավելելով, որ ցանկացած քայլ պետք է համաձայնեցվի ԼՂՀ իշխանությունների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը