Քաղաքական

15.05.2021 14:02


ՀՀ-ն հուսով է, որ Ադրբեջանը կանսա ՀՀ տարածքից զինուժը դուրս բերելու միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման

ՀՀ-ն հուսով է, որ Ադրբեջանը կանսա ՀՀ տարածքից զինուժը դուրս բերելու միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքի առնչությամբ տարածված մեկնաբանության մեջ:

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից: ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Այս խորագրի վերջին նյութերը