Լրահոս

06.05.2021 00:59


Ոչ սթափ վիճակում գտնվող կինը կոտրել է Գեղարվեստի ակադեմիայի մուտքի դուռը, ապակիները ներս նետել, վնասվածքներ ստացել ու փախել

Ոչ սթափ վիճակում գտնվող կինը կոտրել է Գեղարվեստի ակադեմիայի մուտքի դուռը, ապակիները ներս նետել, վնասվածքներ ստացել ու փախել

Երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոչ սթափ վիճակում գտնվող կինը կոտրել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի մուտքի դուռը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցը:

«Դեպքը խուլիգանություն չէ, քանի որ վիճաբանություն տեղի չի ունեցել: Կինը ոչ սթափ վիճակում կոտրել է դուռը և փախել տարածքից»,-նշեց նա։

Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել նաև ակադեմիայի պահակը:

«Երեխաներն արդեն ավարտում էին դասաժամերը ու տուն էին գնում, հանկարծակի մի կին եկավ ու սկսեց կոտրել ապակիները, կոտրելուց հետո ներս էր նետում դրանք, ինչից վնասվածքներ էր ստանում, դե մենք էլ շտապօգնություն կանչեցինք, բայց չկարողացանք կանգնեցնել կնոջը, որպեսզի օգնություն ցույց տանք, պարզապես փախավ»,-նշեց նա։

Տուժած այլ քաղաքացի չկա, իսկ կնոջ ինքնությունը դեռ բացահայտված չէ:

Այս խորագրի վերջին նյութերը