Լրահոս

15.04.2009 18:25


Թամարա Վարդանյան. «Ամերիկյան կառավարությունը շարունակելու է օգնել Վրաստանին»

Թամարա Վարդանյան. «Ամերիկյան կառավարությունը շարունակելու է օգնել Վրաստանին»

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վրացական հարցերով մասնագետ, պատմաբան  Թամարա Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, թե հիմնական խնդիրներից մեկը, որը դրված է վրացական պետության օրակարգում, դա պետության տարածքային ամբողջականության վերահաստատման խնդիրն է.

-Վրաց վերնախավը չի ուզում հասկանալ, որ Վրաստանն Աբխազիային և Հարավային Օսեթիային շատ ավելի վաղ էր կորցրել. օգոստոսյան դեպքերն ուղղակի հաստատեցին այդ փաստացի կորուստը։

Թ. Վարդանյանի հավաստմամբ, ամերիկյան կառավարությունը շարունակելու է օգնել Վրաստանին, գումարներ է տրամադրելու, և դրա նպատակը Վրաստանին որքան հնարավոր է պահելն է հակառուսական ճամբարում։

 

Այս խորագրի վերջին նյութերը