Երբ «Սերունդ» հասարակական կազմակերպությունն առաջարկեց Նավասարդը՝ օգոստոսի 11-ը, Հայաստանում նշել որպես պետական տոն, խորհրդանշելով հայ ազգային ինքնությունը, մեր երկրում էլ հոգեբան ու ազգագրագետ չմանց, որ կարծիք չարտահայտեր «ազգային ինքնություն» եզերքի վերաբերյալ։ Մի մասը դրան վերաբերվում էին գիտականորեն, փաստարկված, իսկ մյուս մասը՝ քարկոծում էր «ազգային ինքնությունը», որպես հեթանոսության, նացիոնալիզմի կամ չգիտեմ էլ ինչիզմի դրսևորում։ Այն ժամանակ ես չէի զարմանում, մտածելով, որ յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, որ հասարակական հնչեղություն է ստանում, օբյեկտիվորեն, պիտի հակասական ընկալումների տեղիք տա։ Բայց պարզվում է, որ ազգային արժեքների թյուրըմբռնումը մեր երկրում ինստիտուցիոնալ բնույթ ունի։
Մասնավորապես սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հայ-թուրքական հարաբերությունների սոցիալական և հոգեբանական խնդիրները» թեմայով լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե. «Այսհարցըմերկենտրոնիհետազոտությանոլորտումէգտնվում 1990թվականից, երբՀայաստաննանկախանումէր, ևհարցէրծագում, թեարտաքինքաղաքականությանվեկտորնի՞նչուղղություններովպետքէգնա։Ժամանակառժամանակհանրություննայնկարծիքիէր, որմենքպետքէզարգացնենքհարաբերություններըԵվրամիության, Ռուսաստանի, Պարսկաստանի, Միացյալնահանգներիհետ։Թուրքիանորպեսպարտնյորչիդիտարկվել»։
Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս այս հայտարարությունը, քանի որ պարոն Ադիբեկյանի ղեկավարած կենտրոնը շուրջ երկու տասնամյակ սոցիոլոգիական և այլ հետազոտություններ է կատարել Հայաստանի և ոչ միայն Հայաստանի համար ճակատագրական խնդիրների շուրջ, և հասարակական կարծիք է ձևավորել կենսական նշանակություն ունեցող իրադարձությունների ու միջոցառումների վերաբերյալ (ընտրություններ, հանրաքվեներ և այլն)։ Ու հանկարծ պարզվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները դուրս են մնացել «Սոցիոմետրի» պես «հեղինակավոր» կազմակերպության հետաքրքրությունների շրջանակից։
Այստեղ երկու հիմնական պատճառ կարող է լինել։ Առաջին, որ հայ-թուրքական հարաբերություններն իրոք մինչև այս պահը ոչ մի հասարակական հնչեղություն չեն ունեցել։ Այս դեպքում անկախության և ղարաբաղյան հակամարտության առաջին օրերից Հայաստանի տնտեսական շրջափակումը ուղղակի միֆ է եղել, 120-ամյա ՀՅԴ-ն գոյություն ունի միայն դասագրքերում ու թուրք-ադրբեջանցիների հիվանդագին երևակայության մեջ, իսկ Մեծ եղեռնը միայն ՀՀ դիվանագիտական կորպուսի ու երկրի նախագահների հորինա՞ծն է։
Երկրորդ. հայ-թուրքական հարաբերություններն իրոք հասարակության ուշադրության կիզակետում են, բայց վրիպել են «Սոցիոմետրի» ամենատես հայացքից։ Բայց այստեղ էլ երկու (միգուցե ավելի՞) պատճառներ են նշմարվում։ Կամ «Սոցիոմետրն» այնքան կոմպետենտ չէ, որքան մեզ ներկայացվել է տարիներ շարունակ, կամ պարոն Ադիբեկյանը դեռ «պատվեր» չի ստացել կամ այլևս «մոդայիկ» չէ։
Հ.Գ. Նույն առիթով Ահարոն Ադիբեկյանն ասել է նաև, թե. «քանիորմենքանհետացողժողովուրդներիդասինենքպատկանում, մենքպետքէմտածենք, թե 50-100 տարիհետոմեզմոտի՞նչլեզուէհնչելու»։
Հավատացնում եմ պարոն Ադիբեկյանին, որ Հայաստանում, ի հեճուկս շատերի, միշտ էլ հայերեն են խոսելու, բացառությամբ նրանց, ովքեր գերադասում են դոլարի կամ եվրոյի լեզուն։
Ի՞նչ լեզվով են խոսելու հայերը 100 տարի հետո
Երբ «Սերունդ» հասարակական կազմակերպությունն առաջարկեց Նավասարդը՝ օգոստոսի 11-ը, Հայաստանում նշել որպես պետական տոն, խորհրդանշելով հայ ազգային ինքնությունը, մեր երկրում էլ հոգեբան ու ազգագրագետ չմանց, որ կարծիք չարտահայտեր «ազգային ինքնություն» եզերքի վերաբերյալ։ Մի մասը դրան վերաբերվում էին գիտականորեն, փաստարկված, իսկ մյուս մասը՝ քարկոծում էր «ազգային ինքնությունը», որպես հեթանոսության, նացիոնալիզմի կամ չգիտեմ էլ ինչիզմի դրսևորում։ Այն ժամանակ ես չէի զարմանում, մտածելով, որ յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, որ հասարակական հնչեղություն է ստանում, օբյեկտիվորեն, պիտի հակասական ընկալումների տեղիք տա։ Բայց պարզվում է, որ ազգային արժեքների թյուրըմբռնումը մեր երկրում ինստիտուցիոնալ բնույթ ունի։
Մասնավորապես սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հայ-թուրքական հարաբերությունների սոցիալական և հոգեբանական խնդիրները» թեմայով լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե. «Այս հարցը մեր կենտրոնի հետազոտության ոլորտում է գտնվում 1990 թվականից, երբ Հայաստանն անկախանում էր, և հարց էր ծագում, թե արտաքին քաղաքականության վեկտորն ի՞նչ ուղղություններով պետք է գնա։ Ժամանակ առ ժամանակ հանրությունն այն կարծիքի էր, որ մենք պետք է զարգացնենք հարաբերությունները Եվրամիության, Ռուսաստանի, Պարսկաստանի, Միացյալ նահանգների հետ։ Թուրքիան որպես պարտնյոր չի դիտարկվել»։
Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս այս հայտարարությունը, քանի որ պարոն Ադիբեկյանի ղեկավարած կենտրոնը շուրջ երկու տասնամյակ սոցիոլոգիական և այլ հետազոտություններ է կատարել Հայաստանի և ոչ միայն Հայաստանի համար ճակատագրական խնդիրների շուրջ, և հասարակական կարծիք է ձևավորել կենսական նշանակություն ունեցող իրադարձությունների ու միջոցառումների վերաբերյալ (ընտրություններ, հանրաքվեներ և այլն)։ Ու հանկարծ պարզվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները դուրս են մնացել «Սոցիոմետրի» պես «հեղինակավոր» կազմակերպության հետաքրքրությունների շրջանակից։
Այստեղ երկու հիմնական պատճառ կարող է լինել։ Առաջին, որ հայ-թուրքական հարաբերություններն իրոք մինչև այս պահը ոչ մի հասարակական հնչեղություն չեն ունեցել։ Այս դեպքում անկախության և ղարաբաղյան հակամարտության առաջին օրերից Հայաստանի տնտեսական շրջափակումը ուղղակի միֆ է եղել, 120-ամյա ՀՅԴ-ն գոյություն ունի միայն դասագրքերում ու թուրք-ադրբեջանցիների հիվանդագին երևակայության մեջ, իսկ Մեծ եղեռնը միայն ՀՀ դիվանագիտական կորպուսի ու երկրի նախագահների հորինա՞ծն է։
Երկրորդ. հայ-թուրքական հարաբերություններն իրոք հասարակության ուշադրության կիզակետում են, բայց վրիպել են «Սոցիոմետրի» ամենատես հայացքից։ Բայց այստեղ էլ երկու (միգուցե ավելի՞) պատճառներ են նշմարվում։ Կամ «Սոցիոմետրն» այնքան կոմպետենտ չէ, որքան մեզ ներկայացվել է տարիներ շարունակ, կամ պարոն Ադիբեկյանը դեռ «պատվեր» չի ստացել կամ այլևս «մոդայիկ» չէ։
Հ.Գ. Նույն առիթով Ահարոն Ադիբեկյանն ասել է նաև, թե. «քանի որ մենք անհետացող ժողովուրդների դասին ենք պատկանում, մենք պետք է մտածենք, թե 50-100 տարի հետո մեզ մոտ ի՞նչ լեզու է հնչելու»։
Հավատացնում եմ պարոն Ադիբեկյանին, որ Հայաստանում, ի հեճուկս շատերի, միշտ էլ հայերեն են խոսելու, բացառությամբ նրանց, ովքեր գերադասում են դոլարի կամ եվրոյի լեզուն։
Էդուարդ Սարիբեկյան
«7 օր» լրատվավերլուծական կայէջի խմբագիր