Քաղաքական

13.03.2021 15:18


Շատ հնարավոր է, որ Փաշինյանը ինչ-որ մեքենայի բեռնախցիկում տեղավորվելով որպես ուսապարկ, հեռացել է. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)

Շատ հնարավոր է, որ Փաշինյանը ինչ-որ մեքենայի բեռնախցիկում տեղավորվելով որպես ուսապարկ, հեռացել է. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)

Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է և հեռացել: Այս մասին այսօր` մարտի 13-ին, ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական թևի անդամ Գերասիմ Վարդանյանը:

«Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է և ինչ-որ քաղաքացիական մեքենայի բեռնախցիկում տեղավորվելով որպես ուսապարկ, կամ չգիտեմ կարտոֆիլի պարկ, հեռացել է: Այս պահին այսպիսի տեղեկություններ կան, բայց հստակ չէ` էդ սողունը փախել է, հեռացել է, թե որպես ուսապարկ տեղավորվելով փորձել է ճողոպրել այստեղից»,-ասաց նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու էր ԱԳՆ դիվանագետի օրվանից 11 օր անց շնորհավորելու դիվանագետներին: Հայրենիքի փրկության շար-ման անդամները հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ թույլ չտալու նրա մուտքը:

Նշենք, որ մինչ այս պահը Փաշինյանը չի մոտեցել շենքին: ԱԳՆ շենքի մոտ նաև մեծ թվով ոստիկաններ կան:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը