Լրահոս

08.03.2021 16:04


Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11-ամյա ուղևորը հիվանդանոցում են

Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11-ամյա ուղևորը հիվանդանոցում են

Երեկ՝ մարտի 7-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մերուժան Ենոքյանի վարած GSB մակնիշի տրակտորն ու Հրազդան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արամ Խաչատրյանի վարած ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.comվթարի հետևանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ 11-ամյա Գուրգեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը