Քաղաքական

05.03.2021 19:32


ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր. հայտարարություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր. հայտարարություն

Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter եւ այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։

Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որեւէ սոցիալական ցանցում եւ նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են եւ ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն։

Նաեւ հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ հանգամանքի վրա։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը