Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 390 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 172 մարդ, մահացել է 10 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 272 262 դեպք, այստեղից ապաքինվել է 266 253 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 563:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 022 փորձարկում, այդ թվում 13 350-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 672-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1,77 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,62 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 1,31 տոկոս:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 300 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 379 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 154 անձ:

Հիշեցնենք, մարտի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 133 նոր դեպք, ապաքինվել էր 276 մարդ:

Աղբյուրը՝ jnews.ge