Քաղաքական

05.03.2021 10:12


Զինվորականները մեկը մյուսի հետևից հրաժարվում են պաշտոնից և կանգնում Գլխավոր շտաբի կողքին. «Ժողովուրդ»

Զինվորականները մեկը մյուսի հետևից հրաժարվում են պաշտոնից և կանգնում Գլխավոր շտաբի կողքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները դեռ 44-օրյա պատերազմից առաջ փոխմարզպետների հաստիքը ավելացրին ևս մեկով։ Նոր հաստիքում նշանակված փոխմարզպետները պետք է համակարգեին աշխարհազորայինների աշխատանքը, և նշանակվեցին հենց զինվորականներ։ Սակայն հիմա՝ պատերազմից հետո, այդ պաշտոնում նշանակված զինվորականները մեկը մյուսի հետևից հրաժարվում են պաշտոնից և կանգնում Գլխավոր շտաբի կողքին։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը, ևս 40 գեներալներ ու գնդապետեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երեկ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը հայտարարություն էր տարածել, որ մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում է Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումները։ Փոխմարզպետ է նաև Ռազմիկ Պետրոսյանը, սակայն նա աջակցում է իշխանություններին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը