Աշխարհ

05.03.2021 09:43


Bayraktar-ի ստեղծող, ԼՂ պատերազմի ստրատեգ թուրք գեներալն ավիաաղետի զոհ է դարձել

Bayraktar-ի ստեղծող, ԼՂ պատերազմի ստրատեգ թուրք գեներալն ավիաաղետի զոհ է դարձել

Մարտի 4-ի ցերեկը Թուրքիայում զինվորական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված գեներալը Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար Օսման Էրբաշն է, ով կանգնած է Bayraktar TB 2 հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծման ակունքներում և մասնակցել է դրա փորձարկումներին։ Այս մասին գրում է WarGonzo տելեգրամյան ալիքը ՝ հղում անելով անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության սեփականատեր Սելչուկ Բայրաքթարին:

Բացի այդ, ըստ WarGonzo-ի տվյալների, Թուրքիայում Էրբաշը համարվում է ռազմավարության համահեղինակ, որն օգնել է Ադրբեջանին և թուրք ռազմական խորհրդատուներին հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Anadolu-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռի վթարի զոհերի թիվը հասել է 11-ի։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը