Աշխարհ

02.03.2021 17:34


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 22 900 թեստ, այստեղից 16 895-ը՝ հակագենի արագ թեստով և 6 005-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,01%, վերջին 14 օրը-1,78%, վերջին 7 օրը-1,4%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 271 379 դեպք: Ապաքինվել է ևս 163 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 265 686:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 532 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 237 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 471,-նշված է տեղեկության մեջ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը