Աշխարհ

01.03.2021 11:19


Հայտնի են «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակի դափնեկիրների անունները

Հայտնի են «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակի դափնեկիրների անունները

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 78-րդ արարողությանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կնոջ լավագույն դերի համար մրցանակ է տրվել Անդրա Դեյին: Նա մրցանակի է արժանացել «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի» ֆիլմում կերտած կերպարի համար:

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար մրցանակի են արժանացել «Հոգի» ժապավենի ստեղծողները։ «Լավագույն կատակերգական ֆիլմ» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ջեյսոն Ուոլիների «Բորատ 2» ֆիլմին: «Բորատ 2» ֆիլմում լավագույն կատակերգական դերի համար մրցանակի է արժանացել Սաշա Բարոն Քոենը:

«Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» ժապավենի սցենարի համար մրցանակը հանձնվել է Ահարոն Սորկինին:

«Լավագույն մինի սերիալ» է ճանաչվել «Թագուհու քայլը», իսկ «Լավագույն դրամատիկ սերիալ»՝ «Թագը» հեռուստանովելը:

Չեդվիկ Բոուզմանը հետմահու «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում, «Մա Ռեյնի․բլյուզի մայրը» կինոնկարում խաղացած դերի համար:

Այս խորագրի վերջին նյութերը