Քաղաքական

25.02.2021 20:11


Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին կոչ եմ անում դրսևորել միասնականություն. Օգանովսկի

Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին կոչ եմ անում դրսևորել միասնականություն. Օգանովսկի

Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի եւ զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին եւ կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին:

Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի ժողովուրդ,

Միշտ հպարտությամբ եմ կրել հաղթանակած բանակի սպայի ուսադիրները։

Այսօր առավել քան երբեւէ ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց Զինված ուժերի կողքին, քանի որ Հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում։

Իմ համերաշխությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի եւ բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից բարձրացված պահանջին։

Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական եւ զինակից ընկերներին կոչ եմ անում դրսեւորել միասնականություն եւ խոհեմություն՝ այս դժվարին կացությունից պատվով դուրս գալու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը