Աշխարհ

24.02.2021 21:28


էլիզաբեթ 2-րդի զարմիկը 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել ամրոցում սեռական ոտնձգություն իրականացնելու համար

էլիզաբեթ 2-րդի զարմիկը 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել ամրոցում սեռական ոտնձգություն իրականացնելու համար

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի զարմիկը` Ստրատմորի կոմս Սայմոն Բոուզ-Լյոնը, սեռական ոտնձգության համար դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման, գրում է CNN-ը:

Նշվում է՝ դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին` բրիտանացի ազնվականին պատկանող շոտլանդական «Գլեմիս» ամրոցում անցկացվող եռօրյա միջոցառումներից մեկի ժամանակ:

Ըստ դատական արձանագրության՝ Բոուես-Լյոնը միջոցառման գիշերը՝ 1:20-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ուղևորվել է հյուրերից մեկի ննջասենյակ ու համոզել է նրան բացել դուռը, որից հետո նա սեռական բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Դատական արձանագրության տվյալներով՝ «կոմսը դիպչել է կնոջ կրծքերին, սեռական օրգաններից, նրան գցել է մահճակալին, որից հետո փորձել է բարձրացնել նրա գիշերազգեստը: Բացի այդ, նա անընդհատ փակել է կնոջ կողմից ժամանակ առ ժամանակ բացվող դուռը: Կինն անընդհատ նշել է, որ ինքն ընկեր ունի, սակայն ազնվականն արհամարհել է այդ փաստը»:

Ինչպես նշել է կնոջ պաշտպանը, դեպքից մեկ տարի անց էլ կնոջ մոտ հոգեբանական խնդիրներ կան:

«Նա դեռևս խուճապային գրոհներ է ունենում և մղձավանջներ է տեսնում»,-ասել է նա:

«Ես ամաչում եմ իմ արարքների համար, որոնք նման անհանգստություն են պատճառել իմ տան հյուրին: Երբ ես գիտակցել եմ, թե ինչ եմ արել, արագ ներողություն եմ խնդրել այդ կնոջից: Ես այսօր կրկին ներողություն եմ խնդրում: Ես խորապես ցավում եմ իմ պահվածքի համար, որն այդքան ցավ է պատճառել: Հասկանալի է, որ դեպքի գիշերը ես չափից շատ եմ խմել: Ամեն դեպքում, ես հասկանում եմ, որ ալկոհոլը արդարացում չէ իմ պահվածքի համար»,-արձագանքելով իր հասցեին հնչած մեղադրանքներին` ասել է բրիտանացի ազնվականը:

Նշենք՝ նախկինում կոմսը 10 տարի շարունակ ներառված է եղել սեռական ոտնձգություն կատարած անձանց բրիտանական ռեգիստրում:

Ամրոցը, որում տեղի է ունեցել դեպքը, Մեծ Բրիտանիայի թագուհու մոր՝ Էլիզաբեթ Բոուզ-Լյոնի մանկության տունն է:

Բրիտանական օրենսդրության համաձայն, սեռական ոտնձգության զոհերի համար ինքնաբերաբար կիրառվում է անանունության սկզբունքը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը