Քաղաքական

22.02.2021 13:20


Վարչապետի աշխատակազմը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության հետ 84 ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիր է կնքել

Վարչապետի աշխատակազմը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության հետ 84 ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիր է կնքել

Armdaily.am–ին գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով 2021թ-ի փետրվարի 4-ին պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի հետ` թվով 43 ավտոմեքենայի ապահովագրական ծառայության համար:

Վարչապետի աշխատակազմը ծառայության համար վճարել է 1 786 000 դրամ: Վարչապետի աշխատակազմը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության հետ մի քանի այլ պայմանագրեր ևս կնքել է: Մասնավորապես IVECO մակնիշի 2 մեքենայի ապահովագրման համար վճարվել է 38 հազար դրամ:

Եւս 3 մեքենայի ապահովագրման համար մեկ այլ պայմանագրով վարչապետի աշխատակազմը վճարել է 112 հազար դրամ:

Հունվարի 21-ին կնքված մեկ այլ պայմանագրով էլ վարչապետի աշխատակազմին պատկանող մեկ մեքենայի ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել` 33 հազար դրամ արժեքով:

Հունվարի 29-ին էլ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության հետ թվով 35 ավտոմեքենայի համար ԱՊՊԱ պայմանագիր է կնքել, ընդհանուր 1 080 000 դրամ արժեքով:

Ընդհանուր առմամբ վարչապետի աշխատակազմը «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության հետ թվով 84 ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիր է կնքել:

Հետաքրքրական է, որ դեռևս 2019թ-ին վարչապետի աշատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուրադ Աղաջանյանը հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կրճատվել են 33-ով: Մասնավորապես «Փաստինֆո»-ի` Աղաջանյանին ուղղված հարցմանն ի պատասխան կառավարությունից 2019թ-ի մայիսին հայտնել էին, որ 2019թ-ի հունվարի 1-ի դրությամբ վարչապետի աշխատակազմին սպասարկել է 43 ծառայողական ավտոմեքենա, իսկ ապրիլի 1-ի դրությամբ 10, ևս 7 մեքենա գործում է որպես հերթապահ։

Ըստ այդմ 2019թ-ի կեսին վարչապետի աշխատակազմին սպասարկել է ընդհանուր առմամբ 17 ավտոմեքենա»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը