Աշխարհ

18.02.2021 18:15


«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին

«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ենթադրվում է, որ վաղը կհավաքվի քաղխորհուրդը, և կառաջադրվի վարչապետի թեկնածու: Որոշումը կկայացվի վաղը»,-նշել է Կոբախիձեն:

Փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել:

Այս խորագրի վերջին նյութերը