Աշխարհ

26.01.2021 18:48


Տեսախցիկն արձանագրել է` ինչպես են Ստամբուլում դանակահարել ռուսաստանցիներին (տեսանյութ)

Տեսախցիկն արձանագրել է` ինչպես են Ստամբուլում դանակահարել ռուսաստանցիներին (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ արձանագրվել է Ստամբուլում Ռուսաստանի երեք քաղաքացիների վրա հարձակման պահը։

Տեսախցիկի արձանագրած կադրերում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ և մի կին հանգիստ քայլում մայթով, և հանկարծ նրանց վրա հետևից հարձակվում է մի տղամարդ և դանակով հարվածներ հասցնում նրանց:

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում։ Երեք ռուսաստանցիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Չարագործն արդեն ձերբակալվել է։ Տեղեկություններ կան, որ նա տառապում է հոգեկան խանգարմամբ և նախկինում բազմիցս դատվել է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը