Քաղաքական

26.01.2021 14:05


Դավիթ Տոնոյանը փորձեց մաքրվել և հաստատել, որ առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է

Դավիթ Տոնոյանը փորձեց մաքրվել և հաստատել, որ առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է

Պաշտպանության նախկին նխարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցով փորձեց ևս մեկ անգամ մաքրվել և հաստատել, որ ամեն դեպքում առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։

«Նա հաստատեց ԶՈՒ ԳՇ պետի կողմից արված այն միտքը, որ իրենք զգուշացրել են Փաշինյանին, որ անկարող է բանակը այս տեմպերով պատերազմել Ադրբեջանի և Թուրքիայի ընդհնուր հարձակման դեմ: Հաստատեց, որ դա ասվել է նաև պատերազմից ավելի վաղ, որ ամեն ինչ պետք է արվի դիվանագիտության ուղղությամբ պատերազմը կանխելու կամ գոնե հետաձգելու նպատակով»,-ասաց նա:

Իր հերթին «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը հիշեց հայտնի խոսքը, թե Զատիկից հետո ձու չեն ներկում. «Եթե պարոն Տոնոյանն ուներ շեշտադրումներ, ասելիքներ, նա անմիջական պատասխանատուներից մեկն էր, որ պետք է պատերազմը վարեր: Սա նույն պարոն Տոնոյանն է, այն կեղծ թեզը և փափուկ բարձը դնողն էր, որ ասաց՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»: Այսօր կարծես թե Փաշինյանի ջրաղացին ջուր լցնելու համար թենիս խաղան, մեն մեկը մյուսի դաշտ գցելով փորձում են հանրային օարակարգը շեղել դավաճանական իշխանությանը հեռացնելու գործընթացից: Ամեն մեկը կարգում է մի մեղավոր, սեփական անմեղությունը փորձում է ներկայացնել: Տոնոյանը եթե ոչ հավասար, ապա ոչ պակաս պատասխանատու է այս դավաճանական ողջ գործընթացի համար: Առաջիկայում, երբ կունենանք լեգիտիմ, հայի տեսակին հարիր իշխանությունները, ապա Տոնոյանը ևս կունենա իր պատասխանատվության բաժինը»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը