Լրահոս

26.01.2021 11:58


Կոտայքի մարզում «Բեկոն» մսամթերքների արտադրամասի մոտ բախվել են 2 Mercedes-ները, որից հետո Nissan-ը բախվել է վթարված Mercedes-ներից մեկին․ կան վիրավորներ

Կոտայքի մարզում «Բեկոն» մսամթերքների արտադրամասի մոտ բախվել են 2 Mercedes-ները, որից հետո Nissan-ը բախվել է վթարված Mercedes-ներից մեկին․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 17 կմ-ին` «Բեկոն» մսամթերքների արտադրամասի հարևանությամբ, բախվել են Mercedes SLS մակնիշիև Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Նշված վթարից հետո, Nissan Serena մակնիշի ավտոմեքենան էլ բախվել է վթարված Mercedes C180-ին։ Երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են բաժանարար գոտու գազոնի մեջ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը