Աշխարհ

25.01.2021 22:35


Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա

Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում մի տղամարդ դանակով հարձակվել է 3 ռուսների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է RBK-ն՝ հղում անելով Haber Turk-ին:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի գիշերը: Տուժել է 2 կին և 1 տղամարդ: Նրանք հոսպիտալացվել են: Ականատեսի խոսքով՝ կանանցից մեկը ստացել է դանակի 7 հարված, իսկ մյուս անձինք՝ 3-4 հարված:

Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին, որը պարզվել է, որ աղբահավաք Հասան Հուսեյնն է: Նա հարցաքննվել է:

Այս խորագրի վերջին նյութերը