Քաղաքական

23.01.2021 10:03


Սյունիքի տարածքների հանձնումը Ադրբեջանին փաստաթղթով ամրագրված չէ. Կառավարության պատասխանը (լուսանկար)

Սյունիքի տարածքների հանձնումը Ադրբեջանին փաստաթղթով ամրագրված չէ. Կառավարության պատասխանը (լուսանկար)

Yerkir.am-ը գրում է․ «Կառավարությունից պաշտոնապես վստահեցնում են, որ նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսատանի նախագահների համատեղ հայտարարությունից զատ որեւէ հավելված փաստաթուղթ գոյություն չունի եւ դրան կից չեն ստորագրվել այլ համաձայնագրեր: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից այդ մասին պաշտոնական նամակով հայտնել են, ի պատասխան Երկիր Մեդիայի գրավոր հարցման:

Տեղեկություն ստանալու մեր մեր հարցման երկորրդ բաժնով հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ չի հրապրակվում Ալիեւի, Պուտինի ու Փաշինյանի համատեղ հայտարարության բնօրինակ փաստաթղթի լուսապատճենը, ինչպես եղավ, հունվարի 11-ից անմիջապես հետ՝ համապատասխան փաստաթղթղի ստորագրված բնօրինակի լուսապատճենի հրապարակմամբ:

Կառավարությունը ներկայացրել է Վարչապետի պաշտոնական կայքի այն բաժինը, որտեղ հրապարկված է Պարտությայն հայտարարության լուսապատճենը: Այս դեպքում, սակայն, հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին հրապարակված Հայտարարության տեքստի մեջ այս ակտիվ հղումը վարչապետի պաշտոնական կայքում հայտնվել է մեր հարցումից հետո միայն: Ինչպես 2020թ.-ի նոյեմբերի 10-ին, այնպես էլ մեր հարցումը ձևակերպելու պահին՝ հունվարի 15, 2021 վստահաբար հաստատում ենք, որ Հայտարարության բնօրինակի լուսապատճեն տեղադրված չէր պաշտոնական որևէ կայքում:

Մեկ այլ հատկանշական հանգամանք, որ փաստվում է այս պատասխանով. Կառավարությունը հաստատում է, որ Հայտարարությանը կից այլ փաստաթղթեր, հավելվածներ չկան, հետևապես նոյեմբերի 10-ից հետո իրականացված բոլոր գործողությունները արվում են՝ հիմք ընդունելով միմիայն այս հայտարարություն-փաստաթուղթը: Իսկ սրա մեջ որեւէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին հարակից շրջանների, սահմանազատումների մասին:

Փաստորեն, հայկական զինված ուժերի նահանջն այդ ուղղությամբ, ռազմավարական դիրքերը թողնելը, Սյունիքի հայկական մի շարք գյուղերի, մայրուղիների հանձնումը Ադրբեջանին կատարվել է առանց որեւէ փաստաթղթային ապահովման: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ եղել են բանավոր համաձայնություններ: Իսկ այդ բանավոր համաձայնությունների ամբողջական ծավալը հայ հասարակությանը հայտնի չէ, քանի որ չի ամրագրված որեւէ փաստաթղթով, հետևապես նաև իրավական հիմք չունի:

Այս խորագրի վերջին նյութերը