Քաղաքական

21.01.2021 15:22


«Երկու անգամ Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել պատերազմը». Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

«Երկու անգամ Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել պատերազմը». Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակաօդային համակարգեր, կամ ավելի ճիշտ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր»,-«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Ս. Սեյրանյանի ճշտող հարցին, թե այդ երկիրը Ֆրանսիա՞ն է եղել, նա պատասխանեց՝ այո:

«Ես պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար, իրենք չեն էլ փորձի դա հերքել, որովհետև ես նաև ամսաթվերն եմ ասում՝ երբ է դա եղել»,-ասաց նա:

Ըստ Ս. Սեյրանյանի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ այդ կապակցությամբ իր զարմանքն ու տարակուսանքն է արտահայտել՝ առաջարկել է օգնություն, սակայն Փաշինյանը մերժել է:

Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ երկու անգամ՝ հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 4-ին, Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել:

«Ընդ որում, իմ տեղեկությունների համաձայն՝ առաջին անգամ՝ հոկտեմբերի 18-ին, այդ հեռախոսային խոսակցությունից հետո Էրդողանը պահանջել է, որ Ալիևը գրավոր դիմի, և նա գրավոր է այդ բանն ասել Էրդողանին»,-ասաց նա՝ հավելելով, որ, եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայից Ադրբեջան բեռնափոխադրումներին, որոնք բացառապես ռազմական բնույթ են կրել, հոկտեմբերի 18-ից հետո դրանք էապես մեծացել են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը