Լրահոս

20.01.2021 18:04


«Ռեստարտի» անդամներն ընդհանուր առմամբ 239 000 դոլար դրամաշնորհ են ստացել, այդ գրանտները սիրուն աչքերի համար չեն նվիրել․ Ն․ Մալյան (տեսանյութ)

«Ռեստարտի» անդամներն ընդհանուր առմամբ 239 000 դոլար դրամաշնորհ են ստացել, այդ գրանտները սիրուն աչքերի համար չեն նվիրել․ Ն․ Մալյան (տեսանյութ)

Այսօր իմ՝ որպես տուժողի ցուցմունքի նիստի օրն է, կոնկրետ այս նիստից ակնկալիքներ առանձնապես չունեմ, պատրաստվում եմ պատասխանել դատարանի և կողմերի հարցերին, պատմել եղելությունը՝ այն, ինչ տեղի է ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 6-ին Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել և այսօր հերթական դատական նիստն էր:

Մալյանի խոսքով` դատական այս գործընթացները և այլ իրադարձություններ որևէ կերպ չեն անդրադառնալու իր քաղաքական և հասարակական գործունեության վրա:

«Դատերն ընթանում են, ես չեմ կարող որևէ դիտարկում անել ժամանակացույցի մասին, թե ինչու է ձգձգվում: Այս ընթացքում նաև մեզ մեղադրող դատախազն էլ, կարծեմ, պատերազմին էր մասնակցում, դրա համար հետաձգել էին, և այժմ պատերազմից հետո առաջին դատական նիստն է»,-ասաց Նարեկ Մալյանը:

Դիտարկմանը, որ իր հարցազրույցներից մեկի ժամանակ Նարեկ Մալյանն ասել էր, որ Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը վայելում է վարչապետի հովանավորությունը, դա ինչքանո՞վ կարող է անդրադառնալ այս դատական գործընթացի վրա, Նարեկ Մալյանը պատասխանեց, որ ինքը պարզապես հղում է կատարել:

«Մի քանի ամիս առաջ, մի շարք սորոսականներ՝ Լուսինե Խառատյանը, եթե չեմ սխալվում, Ժաննա Ալեքսանյանը հարցազրույց էին արել, որտեղ պատմում էին, որ իրենք գնացել, հանդիպել էին վարչապետի հետ ու պահանջել, որպեսզի Ռեստարտ նախաձեռնության սորոսական խուլիգանախումբը պատժից ազատվի: Իրենք դա պատմելու ընթացքում ասացին նաև, որ վարչապետը խոստացել է, որ իրենք պատժից կազատվեն: Այս առումով առնվազն մեկ բացահայտված հանդիպման մասին կարող ենք խոսել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ այս իշխանության հովանավորչությանը սորոսականներին, կարծում եմ, որ դա այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որովհետև նույն Դավիթ Պետրոսյանն իր խմբով ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականին պետության զավթման ամբողջ պրոցեսին: Իրեն հենց դրա համար են աճեցրել համալսարանում»,-ասաց Նարեկ Մալյանը:

Նրա խոսքով՝ Ռեստարտ նախաձեռնությունը հենց դրա համար է տարբեր դրամաշնորհներ ստացել, այդ թվում՝ Սորոսից:

«Ընդհանուր առմամբ, եթե չեմ սխալվում 239 հազար դոլար դրամաշնորհ են ստացել: Այդ գրանտները հենց այնպես, սիրուն աչքերի համար չեն նվիրել, տվել են, որ իրենք սորոսականների կողմից իշխանազավթման մասնակցություն ունենան: Այդ ամենը բացահայտել եմ հընթացս՝ մինչև իմ հետ պատահած միջադեպը, և շարունակելու եմ բացահայտել»,-ասաց Նարեկ Մալյանը:

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ, անդրադառնալով դիտարկմանը, որ Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը վայելում է վարչապետի հովանավորությունը, այս առումով մեղադրայալները կարո՞ղ են խուսափել պատժից և ինչ ճանապարհով, փաստաբանն ասաց, որ իրենք կանեն ամեն ինչ, որ չխուսափեն պատժից:

«Ապացույցները միանշանակ են, կհետազոտենք, և մեր դիրքորոշումը պատժի վերաբերյալ կհայտնենք: Թե հիմա ինչ ֆոկուսների է ունակ վարչապետը և իր հովանավորյալները, ես չենթադրեմ, բոլորս տեսնում ենք»,-ասաց Աթանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը