Լրահոս

20.01.2021 16:38


Հունվարի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն

Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ը՝ գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 20-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Այս խորագրի վերջին նյութերը